Փաշինյանի այցին զուգահեռ Մոսկվայում ցույց է անցկացվել ՀՀ դեսպանատան դիմաց![]() 1 ապրիլի 2026 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին զուգահեռ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց անցկացվել է բողոքի ակցիա՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Այս մասին տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունը, հայտնում է Sputnik Արմենիան: «Հավաքվածները հայտարարել են, որ չեն ընդունում իշխանությունների գործողությունները, որոնք, իրենց կարծիքով, ուղղված են Հայ առաքելական եկեղեցու դեմ և խարխլում են իրավական պետության հիմքերը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել հալածանքները հոգևորականների, Հայ եկեղեցու, ազգային բարերարի և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն Եկեղեցու»,– նշել են թեմից։ Ակցիայի մասնակիցները կարևորել են հոգևոր և ազգային արժեքների պահպանումը և իրենց համերաշխությունն են հայտնել հայ եկեղեցուն՝ այն դիտարկելով որպես ազգային ինքնության պահպանման կարևոր հիմնասյուն։ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա աշխատանքային այցով։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախատեսվում են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվելու են հայ-ռուսական հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |