ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին![]() 2 ապրիլի 2026 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Որոշումը կայացվել է Գործադիր մարմնի նիստում: «Քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |