Կառավարության նիստը մեկնարկել է առանց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու![]() 2 ապրիլի 2026 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին լրացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը, սակայն կառավարության նիստում չեն հարգել զոհերի հիշատակը։ Չնայած օրվա խորհրդին՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց առանց զոհերի հիշատակը հարգելու, հայտնում է Factor.am-ը: 2016 թվականի այս օրերին սկսված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան հարյուր զոհ։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 5-ին հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հեկտար տարածք: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |