ՀՀ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային ժառանգության պաշտպանությունը հակամարտությունների ժամանակ![]() 2 ապրիլի 2026 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային ժառանգության պաշտպանությունը հակամարտությունների ժամանակ՝ աջակցություն հայտնելով Լիբանանի նախաձեռնությանը Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 5-րդ արտահերթ նիստը, որին, որպես կոմիտեի անդամ, մասնակցել է նաև Հայաստանը, հայտնում էՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Նիստը հրավիրվել էր Լիբանանի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու նպատակով։ Կոմիտեի որոշմամբ Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ։ Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչn ընդգծել է, որ զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության առաջնահերթություններից է։ Ադրբեջանը համակարգված ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը: 2026 թվականի մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում xanabat muhavizə օգտատերը տեսանյութ է հրապարակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից, որտեղ, ըստ երևույթին, ոչնչացվել է 12-րդ դարի խաչքար։խաչքարերի ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |