ՀԷՑ-ի նոր բաժանորդների վճարների նվազեցումը ընտրակաշառքի ձև է![]() 2 ապրիլի 2026 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ-ի նոր բաժանորդների վճարների նվազեցումը ընտրակաշառքի ձև է, հայտարարել է ՀԷՑ-ի նախկին ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Ըստ նրա՝ ժողովրդի վճարած հարկերով կատարվող գործողություններն իշխանությունները փորձում են վերագրել իրենց, հայտնում է Aysor.am-ը: ՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների վճարների թանկացումը վերագրվում էր մեզ այն պարագայում, երբ մենք որևիցե գործիք չունեինք դա անելու: Դա անում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հիմա որոշել են այդ վճարներն իջեցնել, դա իրենց կողմից ընտրակաշառքի մի ձև է, այնպես ինչպես թոշակները և մյուս բաները, որոնք կատարվում են»,-ասել է Ղազինյանը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների՝ բաշխման ցանցին միացման վճարների 30-40% նվազեցման գործընթացը։ Ըստ նախնական հաշվարկների՝ որոշ կատեգորիաներում նվազեցումը կարող է հասնել մինչև 45%-ի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |