ՌԴ-ն խստացնում է Հայաստանից ներմուծվող արտադրանքի վերահսկողությունը![]() 2 ապրիլի 2026 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն խստացնում է Հայաստանից ներմուծվող արտադրանքի վերահսկողությունը, հայտնել է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում: Դանկվերտը նշել է, որ նման քայլը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, ամբողջությամբ չի պահպանում Եվրասիական տնտեսական միության պահանջները՝ Եվրամիությունից իր շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում, հայտնում է Արմենպրեսը: Պաշտոնյան ասել է, որ Հայաստանից մատակարարվող ապրանքների ծավալներն ու տեսականին կասկածներ են առաջացնում դրանց իրական ծագման վերաբերյալ։ «Հայաստանը, օրինակ, ծաղիկների մատակարարումները երեք տարվա ընթացքում 36 միլիոն հատից հասցրել է ավելի քան 100 միլիոնի։ Շատ այլ ապրանքների դեպքում ևս նկատվում է նման աճ»,- ասել է Դանկվերտը։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքների պատճառով ռուսական կողմը բուսասանիտարական վերահսկողությունը տեղափոխել է սահմանին մոտ։ Անդրադառնալով կենդանական ծագման արտադրանքին՝ Դանկվերտն ընդգծել է, որ որոշ դեպքերում ապրանքների ծագումը կարող է չհամապատասխանել հայտարարվածին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |