Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում![]() 2 ապրիլի 2026 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ճանաչվել է Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում: Մրցանակը շնորհվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2026 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։ Մրցանակաբաշխությունը կայացել է IFC-ի` միջազգային առևտրային գործընկերների 9-րդ համաժողովի շրջանակում: Եռօրյա միջոցառմանը փորձագիտական քննարկումների և մասնագիտական շփման նպատակով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում էր հավաքվել IFC-ի գործընկեր կառույցներից ավելի քան 400 պատվիրակ մոտ 50 երկրից։ GTFP-ն IFC-ի առևտրի ֆինանսավորման առաջատար ծրագիրն է, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում աջակցել է 200,000 ընկերության՝ իրականացնելով 130 միլիարդ դոլարի առևտրի ֆինանսավորում։ Այն զարգացող շուկաների տեղական ֆինանսական հաստատություններին հնարավորություն է տալիս ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը և նվազեցնել դրամական միջոցների գրավի պահանջները խոշոր միջազգային բանկերի հետ համագործակցության շնորհիվ։ Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |