Գալյան․ Ընտանեկան գործերով հաշտարարը չի կարող հավելյալ չհամաձայնեցված գումար պահանջել![]() 3 ապրիլի 2026 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ընտանեկան գործերով հաշտարարները իրավունք չունեն պահանջելու հավելյալ վճարներ, որոնք նախապես չեն համաձայնեցվել կողմերի հետ։ Այդ մաին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նա հավելել է, որ հաշտարարը չի կարող առանձին վճար պահանջել հաշտարարության ավարտի արձանագրության համար։ Նախարարը նշել է, որ դա ոչ իրավաչափ վարքագիծ է, ինչին բախվելու պարագայում խնդրել է դիմել նախարարություն կամ Հաշտարարների պալատ։ «Պարտադիր հաշտարարության շրջանակում մինչև երկու ժամ տևող հաշտարարության համար վճարվելիք գումարի չափը հստակ սահմանված է կառավարության որոշմամբ, այն չի կարող գերազանցել 45,000 դրամը։ Հաշտարարը չի կարող ձեզանից պահանջել այնպիսի ծախսեր, որոնք նախապես ձեզ հետ համաձայնեցված չեն եղել։ Իսկ այդ ծախսերը չպետք է լինեն անհամաչափ»,- ասել է նախարարը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |