ՊՆ-ի դիմաց զինվորների ծնողները պահանջում են՝ տարեկիցները 1․5 տարի ծառայեն![]() 3 ապրիլի 2026 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով, որ նույն թվականին ծնված բոլոր զինվորները 1․5 տարի ծառայեն: Ըստ նրանց, օրենքը պետք է հավասար տարածվի բոլորի վրա, հայտնում է Panorama.am-ը: «Ուզում ենք, որ նույն թվականին ծնված տղաների վրա տարածվի օրենքը, չի կարելի տարբերակել։ Ուրիշ բողոք մենք չունենք, միայն այդ օրենքից ենք բողոքում, անարդար է։ Մեր պահանջ է՝ լինի հավասարություն»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Ակցիայի մասնակից մայրերից մեկը հավելել է, որ եթե օրենք է եղել, թող հավասար լինի բոլորի համար։ «Ինձ թվում է, տղաների համար հոգեբանական սթրես է, պահանջում ենք հավասարություն։ Եթե օրենքով սահմանվում է 1․5 տարի, ուրեմն բոլորի համար, եթե 2 տարի՝ ուրեմն բոլորի համար»,- ասել է նա: Ակցիայի մեկ այլ մասնակից նշել է, որ թեև զինծառայողները չեն բողոքել, սակայն նրանց մոտ ձևավորվել է անարդարության զգացում և դրա հետևանքով առաջացել է ընկճվածություն։ Մասնակիցների խոսքով՝ եթե օրենքը հնարավոր չէ փոխել, ապա կարելի է գոնե լրացուցիչ արձակուրդներ տրամադրել, որպեսզի ծառայության տևողությունը փաստացի մոտեցվի 1․5 տարվան։ Նրանք դիմել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և սպասում են արձագանքի։ Մի շարք ծնողներ իրենց հույսը կապել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Գիտեք, որ հարցին կարող եք լուծում տալ։ Խնդրում ենք՝ մի լուծում տաք հարցին»։ «Եղբորս տղան 9 ամիս ծառայում է։ Ծառայելու է 2 տարի։ Այս անարդարությունն ազդել է իր հոգեվիճակի վրա։ Այս պահին հոսպիտալում է, հիմնական դա է պատճառը՝ հոգեկանի վրա ազդել է, սթրես է տարել։ Մենք պահանջում են հավասաությունը բոլորի համար է»,- ասել է ակցիայի մասնակիցը։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Զինված ուժերի համալրումը սկսվել է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ծառայություն են իրականացրել այդ զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Միևնույն ժամանակ նշվել է, որ օրենքը հետադարձ ուժ չի ունեցել և չի տարածվել 2025-ի ամառային զորակոչի ընթացքում ծառայության մեկնած զինծառայողների վրա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |