Քննարկվում է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը![]() 3 ապրիլի 2026 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից, հայտնում է Factor.am-ը: «Ներկայումս իրականացվում է հետազոտություն՝ պարզելու հնարավոր ռիսկերը, խնդիրները և կարգավորման տարբերակները։ Միայն ամբողջական պատկեր ունենալուց հետո կհստակեցվի, թե ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել և ինչ կայքեր կարող են ընդգրկվել դրանցում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են»,- նշել է վարչության պետը։ Սարգսյանը նաև ընդգծել է, որ կարևոր է հասկանալ, թե որքանով է հնարավոր սարքը նույնականացնել երեխայի հետ՝ ապահովելու վերահսկողության արդյունավետությունը։ Նա նշել է, որ երեխաների թվային անվտանգությունն առաջնահերթություն է, և անհրաժեշտ է մշակել համապատասխան գործիքներ ու կարգավորումներ նրանց պաշտպանելու համար։ Սարգսյանը հաստատել է, որ այս ոլորտում խնդիրներ առկա են և դրանց կարգավորումը պահանջում է համակարգային մոտեցում։ «Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել»,- ասել է Թամարա Սարգսյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |