ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին![]() 4 ապրիլի 2026 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՀԺԱՄ-ը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։Այդ մասին հայտնել է կուսակցության վարչությունը: Վարչությունը կոչ է արել իր համախոհներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և հավատալ, որ Հայաստանը ունի ուժեղանալու հնարավորություն։ «Դատապարտելով իշխանությունների պարտվողական քաղաքականությունը և նրանց քաղաքական բռնաճնշումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և բազմաթիվ արժանապատիվ հայորդիների նկատմամբ՝ ՀԺԱՄ կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, կամ Հայաստանը վերջնականապես կգլորվի բռնապետական ռեժիմ, կամ մեր հանրությունը իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու, պարտությունների շղթան կանգնեցնելու և Հայաստանը դուրս բերելու որակապես նոր հարթություն: Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն, այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։ Այդ իսկ պատճառով ՀԺԱՄ-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին և հույս հայտնում, որ նրանք առաջնորդվելով վերը նշված սկզբունքներով կկարողանան իրականացնել լայն համախմբում և առաջներդել դեպի հաղթանակ: Մենք կոչ ենք անում մեր համախոհներին, ընկերներին և հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին, դրան մոտենալ պատասխանատվությամբ և հավատով, որ Հայաստանը դեռ ունի հզորանալու հնարավորություն։ Այսպիսով՝ ի գործ դեպի ուժեղ Հայաստան»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |