Պետրոսյան․ ՀԷՑ պարտատոմսերի արժեքը բորսայում զգալիորեն աճել է![]() 4 ապրիլի 2026 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում աճել է Հայաստանի ֆոնդային բորսայում՝ արձանագրելով շուկայական դրական միտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում՝ ժամանակավոր կառավարման ընթացքում, Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) էական աճ է գրանցում, ինչն անշուշտ ֆինանսական շուկաներից եկող դրական ազդակ է պետականացման ճանապարհին գտնվող Ընկերության համար։ Այսպես. ԱՄՆ դոլարով թողարկված պարտատոմսերի արժեքը ներկայումս գերազանցում է 97 ԱՄՆ դոլարը, այն դեպքում, որ նախորդ տարի ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան կասեցնելուց հետո պարտատոմսերի արժեքը նվազել էր մինչև շուրջ 92 ԱՄՆ դոլար: Ընդ որում, նույնը վերաբերվում է նաև դրամով թողարկված պարտատոմսերին, որոնց արժեքն այժմ գերազանցում է 100 հազար ՀՀ դրամը (նախորդ տարի արժեքը նվազել էր մինչև շուրջ 93 հազար ՀՀ դրամ)»,- նշել է նա: 2025թ․ հուլիսի 18-ին կառավարության լիազոր մարմնի հաղորդման հիման վրա ՀԾԿՀ նախագահը վարչական վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ։ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման հայց է ներկայացվել:/i> Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |