Արժեթղթերի շուկայի ոլորտում փոփոխություններ են սպասվում

PanARMENIAN.Net - Արժեթղթերի շուկայի ոլորտում փոփոխություններ են սպասվում եւ անհրաժեշտ է ադեկվատ արձագանքել իրադրությանը, լրագրողների հետ կիսվել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով, Ամերիաբանկը մոտ ժամանակներս մի քանի հետաքրքիր եւ բարդ բանկային մթերքներ կառաջարկի, որոնց կնախորդեն համապատասխան շնորհանդեսներ: «Ամերիաբանկը ճգնաժամից դուրս գալու ճանապարհին հանդես կգա դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելով»,- ավելացրել է Ջրբաշյանը:



Բանկային մթերքներից, որոնց վրա բանկը շեշտ է դնելու այս տարի, Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենն առանձնացրել է լիզինգը, ֆակտորինգը, օվերդրաֆտը, հիփոթեքային վարկավորումը: Ինչպես նշել է Ջրբաշյանը, հավատարիմ մնալով դեպի հաճախորդը կողմնորոշվելու սկզբունքին` բանկը մտադիր է օգտագործել գործիքների ողջ համակարգը` ներառյալ բանկային ծառայությունների լայն շրջանակը:



Բացի դրանից, Ջրբաշյանն ավելացրել է, որ առանձնակի ուշադրություն է հատկացվելու բանկի տեխնոլոգիական զարգացմանը, ինչը թույլ կտա մեծացնել բանկի հաճախորդների սպասարկման որակը` ցուցաբերելով անհատական մոտեցում:



«Ամերիաբանկ» ՓԲԸ-ը ներդրումային բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, ներդրումային եւ մի քանի մանրածախային ծառայություններ ամբողջական փաթեթի տեսքով: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խումբը, որը Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---