Թրամփ․ Իրանում ամերիկյան կործանիչի խոցումը չի ազդի բանակցությունների վրա![]() 4 ապրիլի 2026 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Իրանում ամերիկյան կործանիչի խոցումը չի անդրադառնա Թեհրանի հետ ընթացող բանակցությունների վրա՝, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա նշել է, որ իրավիճակը դիտարկվում է ռազմական գործողությունների համատեքստում։ «Ոչ, ընդհանրապես ոչ։ Ոչ, սա պատերազմ է։ Մենք պատերազմի մեջ ենք», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Թեհրանի հետ բանակցությունների ճակատագրի վերաբերյալ հարցերին Իրանի տարածքում ինքնաթիռի կորստից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը սկսել են լայնածավալ որոնողափրկարարական գործողություն Իրանի օդային տարածքում խոցված ամերիկյան կործանիչի պատճառով։ Washington Post-ի տվյալներով՝ խոսքը վերաբերում է F-15E երկտեղանի կործանիչ-ռմբակոծիչին։ Ավելի ուշ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հաստատել են, որ անձնակազմի երկու անդամներն էլ հայտնաբերվել և փրկվել են։ Միաժամանակ Newsmax հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրին, տեղեկացրել է, որ փրկարարական գործողությանը մասնակցող ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է, սակայն «կարողացել է անվտանգ լքել Իրանի օդային տարածքը և վայրէջք կատարել առանց հետագա միջադեպերի»։ Իրանական Tasnim գործակալությունը փոխանցել է, որ Իրանի զինված ուժերը, հնարավոր է, գերեվարել են ամերիկացի օդաչուին, որն օգտվել է կատապուլտից այն բանից հետո, երբ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ինքնաթիռը։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում իրավիճակն ԱՄՆ-ի համար բարդացել է ևս մեկ միջադեպով նույն օրվա ընթացքում։ New York Times-ը հայտնել է, որ Պարսից ծոցի շրջանում ամերիկյան կողմը ևս մեկ օդանավ է կորցրել։ Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը A-10 գրոհիչի մասին է, որն իրականացրել է առաջադրանքներ ընթացիկ ռազմական գործողության շրջանակում։ Փետրվարի 28-ից ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչի հետևանքով հաղորդվել է ավերածությունների և քաղաքացիական զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |