ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ՀՀ-ում են COP17-ի անվտանգության հարցերով![]() 6 ապրիլի 2026 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի, փորձագետները Հայաստանում են՝ մասնակցելու անվտանգության պլանավորման գործընթացներին COP17 համաժողովից առաջ։ Կարիքների գնահատման համար խումբը այցելելու է նաև համաժողովի անցկացման հիմնական վայրեր։ Հայաստանը պատրաստվում է հոկտեմբերի 18-30-ը հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Միջոցառման շրջանակում առաջնահերթ ուշադրություն է դարձվում անվտանգության բոլոր բաղադրիչներին, արդեն իսկ նշանակվել են պատասխանատուներ և համակարգողներ։ «Միջոցառումն իր հնչեղությամբ և մեծածավալությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետության համար։ Միջոցառման միջուկային անվտանգության ապահովման համակարգող է հանդիսանում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն »,- նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։ Համաժողովին մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը պահանջել է պատշաճ պլանավորում և բարձր մակարդակի պատրաստվածություն։ «Փրկարար ծառայության կողմից հրավերներ են ուղարկվել միջազգային փորձագետներին՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու, կարողությունների գնահատում իրականացնելու, փորձով կիսվելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության գնահատում իրականացնելու համար»,- նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։ Աշխատաժողովների օրակարգում ընդգրկվել են միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, նախապատրաստման և ռիսկերի գնահատման թեմաները։ Մասնակիցներին ներկայացվել են տեխնիկական միջոցների կիրառման առանձնահատկությունները և մարդկային ռեսուրսների արդյունավետ ներգրավման մեխանիզմները, իսկ փորձագետները կիսվել են Մարոկկոյում, Սաուդյան Արաբիայում և Ֆրանսիայում անցկացված խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման փորձով։ Այս ձևաչափով հանդիպումների և միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը շարունակում է զարգացնել իր կարողությունները՝ ապահովելու COP17 համաժողովի անվտանգ և արդյունավետ անցկացումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |