Անկարան Երեւանի հետ հարաբերությունների հարցում Բաքվի պատանդն է23 հունիսի 2009 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երկիմաստ է եւ դա բացատրվում է նրանով, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների հարցում Անկարան Բաքվի պատանդն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Ստամբուլի Բիլջի համալսարանի դասախոս Թուրգութ Թունջելը: «Թուրքիան չի ցանկանում կորցնել Ադրբեջանին եւ բոլորվին ոչ էթնիկական եւ կրոնական կապերի պատճառով, այլ առաջին հերթին տնտեսական շահերից ելնելով: Պետք է հաշտվել իրականության հետ, իսկ իրականությունն այնպիսին է, որ Ադրբեջանն էներգապաշարներ ունի, որոնցում Թուրքիան շահագրգռված է»,- ընդգծել է թուրք փորձագետը: Թունջելը դրա օրինակ է բերել Թուրքիայի վարչապետի այցը Բաքու անմիջապես «ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո, որը ձեռք էր բերվել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ միջեւ Շվեյցարիայի միջամտությամբ: «Այդ ժամանակ մենք բոլորս տեսանք Բաքվի ռեակցիան հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր տեղաշարժի նկատմամբ, եւ Թուրքիայի վարչապետը մեկնեց անմիջապես հանգստացնելու ադրբեջանական կողմին»,- նկատել է Թուրգութ Թունջելը: Չնայած դրան, թուրք փորձագետը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի նախագահն անպայման մեկնելու է Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների պատասխան ֆուտբոլային խաղին: «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» սկսված գործընթացը պետք է շարունակվի»,- հայտարարել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |