Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Աշխարհի գավաթի առաջնությունում![]() 6 ապրիլի 2026 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել է սպորտային մարմնամարզության 2026 թվականի Աշխարհի գավաթի հաղթող: Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն հայ մարզիկը հենացատկում գրանցել է 14.666 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը, հայտնում է Sputnik Արմենիան: Երկրորդ տեղը 14.083 միավորով զբաղեցրել է Ասան Սալիմովը (Ղազախստան), իսկ երրորդ հորիզոնականում 14.016 արդյունքով հայտնվել է Յոնաս Դանեկը (Չեխիա)։ Այսպիսով, Հայաստանը Կահիրեում անցկացվող Աշխարհի գավաթի այս փուլն ավարտել է երեք մեդալով՝ երկու ոսկե և մեկ արծաթե։ Ավելի վաղ Համլետ Մանուկյանը նժույգթափերում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում նվաճել է արծաթե մեդալ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |