Քաղաքապետարան. Վարորդները միջոցներ են ձեռնարկելու ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու համար

Քաղաքապետարան. Վարորդները միջոցներ են ձեռնարկելու ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ վարորդները միջոցներ են ձեռնարկելու ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու համար:

Քաղաքապետարանը նաև կոչ է արել մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելիս կատարել ուղեվարձի պարտադիր վճարումը։

«Տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդները ևս ներգրավված են վճարային կարգապահության ապահովման գործընթացում և իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են համապատասխան միջոցներ՝ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ տրանսպորտում կլինեն հսկիչներ, որոնք կհետևեն ուղեվարձի պատշաճ գանձմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---