«ԱրմենՏելը» բարձրացնում է հաճախորդների սպասարկման որակը` բացելով նոր գրասենյակներ23 հունիսի 2009 - 20:02 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏելը» հայտարարել է Երեւանում վաճառքի եւ սպասարկման երկու նոր գրասենյակների (ՕՊիՕ) մասին: Նոր գրասենյակները համապատասխանում են Beeline-ի սպասարկման ամենաբարձր չափորոշիչներին: «Համոզված եմ, որ այդ գրասենյակներում հաճախորդների նկատմամբ կողնորոշումը եւ անթերի սպասարկումը Beeline-ի սպասարկումը բարձրացնելու նոր ծրագրի հաջողության գրավականը կդառնան»,- հայտարարել է գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն բացման արարողության ժամանակ: Աբովյան փողոցում գտնվող նոր գրասենյակում ներկայացվելու է ծառայությունների ողջ փաթեթը, բացի ֆիքսված կապի անջատված համարների կրկնակի միացումից: Beeline մնացած բոլոր գրասենյակներում ծառայությունները սահմանափակումներ չունեն: 2009-ի սկզբից բացվել են Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 9 գրասենյակներ, այդ թվում Եղվարդում, Նոր Հաճնում, Սեւանում, Ջերմուկում, Վարդենիսում եւ Ծաղկաձորում: Ներկա դրությամբ Հայաստանում գործում են Beeline-ի վաճառքի եւ սպասարկման շուրջ 60 գրասենյակներ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |