ՔՊ–ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը![]() 7 ապրիլի 2026 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ապրիլի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու համար: Օրենքի նախագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, հայտնել է ԱԺ կայքը: «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը, հայտնում է Sputnik Արմենիան: Այս նախաձեռնությանը արդեն անդրադարձել է իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությունը ուղղված է Սամվել Կարապետյանի անվան կիրառման դեմ։ «Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում է կուսակցությունների և դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը։ Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հետ։ Չի՛ ստացվելու, որովհետև կա մի բացարձակ ճշմարտություն, և մեր քաղաքական ուժը պայքարում է այդ ճշմարտության վերականգնման համար»,- ասել է նա: Մելոյանը հիշեցրել է, որ մարտի 31-ին ձևավորվել է դաշինքը, և հայտարարվել է ընտրություններին մասնակցելու մասին՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանմամբ։ «Ապրիլի 13-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկելու էր քաղաքական ուժերի փաստաթղթերի ընդունելությունը։ Իշխող ուժը փորձում է այս միջակայքում, երբ ընդամենը մի քանի օր է մնացել փաստաթղթերի ընդունմանը, նման բացահայտ միջամտություն թույլ տալ և խախտել խաղի կանոնները»,- շարունակել է Մելոյանը։ Մելոյանը նաև շեշտել է, որ այս գործընթացը չի սահմանափակվում միայն իրենց քաղաքական ուժով, այլ վերաբերում է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու և ազդում է պետության իրավական ու ժողովրդավարական հիմքերի վրա։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |