ԱԳՆ-ում քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արարողակարգային և լոգիստիկ ընթացակարգերը![]() 8 ապրիլի 2026 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացվել է հանդիպում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, որը նվիրված էր մայիսի 4-ին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստմանը: ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ղեկավար Գագիկ Վանոյանը ներկայացրել է արդեն իրականացված կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաև առաջիկա քայլերը՝ մանրամասնելով արարողակարգային և լոգիստիկ գործընթացները։ Քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին ներկայացրել է այն քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նա նաև անդրադարձել է միջոցառման բովանդակությանը և օրակարգային առաջնահերթություններին։ Հանդիպման ընթացքում հայկական կողմը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված այլ հարցերին, այդ թվում՝ միջոցառման լուսաբանման հետ կապված թեմաներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |