Ղալեչյանն ու Շիրղոլամին քննարկել են Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքը![]() 8 ապրիլի 2026 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին: Փոխնախարարն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում իրականացվող նախագծերին։ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ծրագրի շրջանակում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ ներգրավվածության շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում՝ 2027 թ․։ Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։ Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը մեկնարկել է 2012–ին , սակայն դեռ ավարտին չի հասցվել։ Եթե Հյուսիս-Հարավ մայրուղին վերջապես երկրի հյուսիսը նոր ճանապարհով կապի հարավին, գործող 550 կմ երկարությամբ ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ Կնվազի նաև բեռնափոխադրումների գինը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |