«Պռոշյանի կոնյակի գործարանի» ՌԴ արտահանման լիցենզիան կարող է չեղարկվել![]() 8 ապրիլի 2026 - 14:04 AMT PanARMENIAN.Net - «Պռոշյանի կոնյակի գործարանի» ՌԴ արտահանման լիցենզիան կարող է չեղարկվել: ՌԴ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը» ներմուծված ապրանքի ստուգման արդյունքում հայտնաբերել է լուրջ խախտումներ, հայտնում է News.ru-ն: Պարզվել է, որ ներմուծվող կոնյակը չի համապատասխանում ՌԴ ԳՕՍՏ-ի պահանջներին․ դրա բաղադրության մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ՝ «այսպիսով, տվյալ արտադրանքը փաստացի չի կարող համարվել կոնյակ»։ Գերատեսչությունն արդեն դիմել է դատարան՝ լիցենզիայի կասեցման և հնարավոր ուժը կորցնելու պահանջով։ Ներկայացված նյութերը նաև մատնանշել են վարչական իրավախախտման առկայությունը։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։ «ՌԴ ներմուծվող ամբողջ ալկոհոլը պետք է խիստ համապատասխանի ստանդարտներին և տեխնիկական պայմաններին։ Խախտումները հիմք են լիցենզիայից զրկելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերության գլխավոր տնօրենն է Աշոտ Բադալյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |