Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանին![]() 8 ապրիլի 2026 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող և ԱՄՆ դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք համարվող Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանին: Այդ գործողության ընթացքն ու ժամկետներն են քննարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը: Վարդապետյանը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է: Նրա խոսքով՝ դա են վկայում 2025-ին ամերիկյան կողմի և դատախազության միջև հաճախակի ու արդյունավետ հանդիպումները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակում Հայաստանի դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների արդյունավետ համագործակցության արդյունքներին։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ևս դրական է գնահատել համագործակցությունը և գլխավոր դատախազի հետ քննարկել է մի շարք թեմաներ, որոնք հետաքրքրություն են ներկայացրել երկու կողմերի համար՝ ներառյալ քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությունը, հանձնումների գործընթացը և այլ հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |