«Նժարի» համահիմնադիր․ Կարող է միանանք ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին![]() 8 ապրիլի 2026 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «Նժար» շարժումը կարող է միանալ ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին, եթե լինի անկախ թեկնածու, որը ռուսամետ չէ, ամենակարևորը՝ հայամետ է, ասել է շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։ Նրա խոսքով՝ նման պայմաններում հնարավոր կլինի հանդես գալ միասնական ճակատով և հասնել հաղթանակի գործող վարչապետի նկատմամբ, հայտնում է Panorama.am-ը: «Հաղթողը մենք չենք լինելու, հաղթողը լինելու է մեր ժողովուրդը, որովհետև համակարգային փոփոխությունները միակ մոտեցումն է, որը կարող է առաջընթաց ապահովել»,- ասել է Իկոնոմովը։ Իրավապաշտպան, շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը նշել է, որ ակտիվորեն պատրաստվում են ընտրություններին և զուգահեռաբար բանակցություններ են վարում նաև այս ուղղությամբ։ «Իմպիչմենտը կարող է լինել նաև ընտրություններից հետո։ Բայց շատ կարևոր է, որ լինի ընտրություններից առաջ, քանի որ ընտրությունների անցկացման պահին ունենալ անկախ մարդ, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը և բոլոր լծակները կլինեն ձեռքում, բոլոր խաղացողները վստահ կլինեն, որ ընտրությունները չեն կեղծվի, կարևոր է»,- ասել է նա։ Կարապետյանցը նաև ընդգծել է, որ անկախ քաղաքական տարբեր դիրքորոշումներից՝ այս պահին առաջնահերթ է ապահովել առաջիկա ընտրությունների հնարավորինս արդար և թափանցիկ անցկացումը։ «Նժար» և «Բոլորին դեմ եմ» շարժումները միավորվել են ընտրություններից առաջ։ «Նժար» շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը մամուլի ասուլիսում ասել է, որ «Նժար» սահմանադրական շարժումն ու «Բոլորին դեմ եմ» շարժումը ունեն գրեթե համընկնող նպատակներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |