Կինոդիտման վայր, սրճարան. Ավինյանը ներկայացրել է Հրազդանի կիրճի վերափոխման նախագիծը![]() 9 ապրիլի 2026 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում քննարկվել է Հրազդանի կիրճում հանգստի գոտու ձևավորման նախագիծը, որը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ նախագիծն իրականացվելու է կիրճի սկզբից մոտ 5,5 կմ հատվածում՝ Արաբկիր վարչական շրջանում, հայտնում է Aysor.am-ը։ «Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ, ճարտարապետական լուծումներ։ Մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան և ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք ՇՄ նախարարության օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք», - նշել է նա։ Որոշվել է պետբյուջեից կիրճում հանգստի գոտու կառուցմանը հատկացնել 172 մլն դրամ։ Նիստում նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Նախագծով առաջարկվում է 172 մլն դրամի բյուջեից վերաբաշխում իրականացնել և այն Երևանի քաղաքապետարանին հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար»,-նշել է նա, մեջբերում է Panorama.am-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտնել է, որ նախատեսվել է երեք նման ծրագիր՝ քննարկվող նախագիծը, Դալմայի այգիներում և Նորք-Մարաշում քաղաքային անտառպուրակների ստեղծումը։ Ավինյանը նշել է, որ վերջին չորս տարում արդեն ստեղծվել է 60 հեկտար նոր կանաչապատ տարածք՝ ոռոգման համակարգերով, ինչը, ըստ նրա, գերազանցում է նախորդ 22 տարվա նույն ցուցանիշը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |