Իրանում պատերազմի պատճառով շտապ ՀՀ վերադարձածներին մասնակի փոխհատուցման համար 250 մլն դրամ կհատկացվի![]() 9 ապրիլի 2026 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք Իրանում պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի հետևանքով չեն կարողացել վերադառնալ կանոնավոր չվերթներով։ Այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 250 մլն դրամ: Աջակցություն կտրամադրվի մոտ 1080 ՀՀ քաղաքացու, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան սովորական չվերթներով, հայտնում է Factor.am-ը: ԱԳ նախարարությունը կազմակերպել է քաղաքացիների վերադարձը՝ ապահովելով թռիչքների թույլտվություններ Օմանից, Լիբանանից և Հնդկաստանից։ ԱՄԷ-ից դեպի Օման կազմակերպվել է անվճար տեղափոխում․ մարտի 4–10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված 5 չվերթներով Օման է տեղափոխվել 253 ՀՀ քաղաքացի։ Մարտի 2–12-ն ընկած ժամանակահատվածում Մասկատ–Երևան ուղղությամբ վերադարձել է 550 քաղաքացի, իսկ մարտի 3–16-ն ընկած օրերին Դուբայ–Երևան չվերթներով Հայաստան է ժամանել մոտ 1030 քաղաքացի։ Մարտի 19-ի տվյալներով դիվանագիտական ներկայացուցչություններին դիմել է մոտ 1080 քաղաքացի, որոնց թվում եղել են նաև ուսանողներ Իսրայելից, Կատարից և Քուվեյթից։ Կառավարությունը նախատեսել է փոխհատուցում տրամադրել այն անձանց, որոնց չվերթները չեղարկվել են՝ յուրաքանչյուրի համար մինչև 250 հազար դրամի չափով։ Ծրագիրը կիրառվելու է 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում գնված ավիատոմսերի համար։ Հայտերը ներկայացվելու են հարթակի միջոցով, իսկ հաստատված գումարները փոխանցվելու են հինգ օրվա ընթացքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |