ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը![]() 9 ապրիլի 2026 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորությունը։ Այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ առանց հստակեցնելու, թե ում է արել այդ առաջարկը, հայտնում է Aysor.am-ը: «Հարցի՝ կալանքի հետ կապված որոշումը նախ դատարանն է կայացնում, ես չեմ կարող ասել, որ հիվանդությունը միանշանակ համատեղելի կամ անհամատեղելի է, բայց կարող եմ հատուկ շեշտադրել, որ հաշվի առնելով անձի առողջական վիճակի առնչությամբ առկա փաստաթղթերը, կրթության իրավունքի հետ կապված հարցերը և այլն, ես ինքս ևս առաջարկել եմ քննարկել այլընտրանքային խափանման միջոցի քննարկումը»,- ասել է նա։ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է, որ առավոտյան այցելել է Դավիթին, որն ունեցել է գլխացավեր և տարբեր գանգատներ, հայտնում է Panorama.am-ը: «Այսօր առավոտյան եմ այցելել Դավիթին, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ։ Փորձել եմ չանհանգստացնել իրեն»,- ասել է նա։ Փաստաբանը ընդգծել է, որ Դավիթի վիճակը մտահոգիչ է։ «Դավիթը լավ չի, Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան։ Այս պահին մեզ համար կարևորը նրա կյանքի և առողջության հարցն է, հետո կրթության իրավունքին կանդրադառնանք»,-ասել է նա: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված դիմումը դեռ պատասխան չի ստացել, թեև հարցը հրատապ է եղել։ Արձագանք չի ստացվել նաև գլխավոր դատախազին ուղարկված նամակին։ «Դավիթի կալանավորման համար իրավական որևէ հիմքեր չկան»,-ասել է նա։ Մինչ քաղաքացիներն ու հասարակական գործիչները խաղաղ ակցիա էին իրականացնում գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել 18-ամյա Դավիթ Մինասյանին, փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է նոր զարգացումների մասին։ «Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։ Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը - ո՛չ, ի վնաս է։ Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը - որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»,-հայտնել է նա: Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով հանդես գալ որպես երաշխավոր՝ որդու խափանման միջոցը փոխելու համար։ Դավիթ Մինասյանը ձերբակալվել է մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել երկու ամսով։ Տեղափոխումների ընթացքում նա մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը և այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |