Փաշինյանին ուղղված խոսքերի համար մեղադրված Ավետիսյանը 3 տարի անց արդարացվել է![]() 9 ապրիլի 2026 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը դադարեցրել է ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ «Դավիթը արդար և անպարտ է։ Հիշեցնենք, 2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և մեղադրանք առաջադրել: 2024 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Դավիթ Ավետիսյանին և որպես պատիժ նշանակեց տուգանք՝ 525,000 դրամի չափով: Այս վճիռը Վերաքննիչ դատարանը բեկանեց, ուղարկեց նոր քննության, որի արդյունքներով Դավիթ Ավետիսյանն արդարացվեց և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվեց»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |