ԲՏԱ նախարարությունն՝ ինտերնետի մասին․ Հեռահաղորդակցության ենթակառուցվածքը կայուն է![]() 10 ապրիլի 2026 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ ինտերնետի աշխատանքի խափանումների վերաբերյալ մանրամասներն իրենց լիազորությունների մեջ չեն, սակայն ենթակառուցվածքը գնահատվում է կայուն, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Լրատվամիջոցը փորձել է նախարարությունից պարզել, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում Հայաստանում ինտերնետի աշխատանքի հաճախակի խափանումները, ինչպես նաև՝ որ տարածաշրջաններն են առավելապես տուժել, երբ է գրանցվել վերջին լայնածավալ խափանումը և որքան ժամանակ է այն տևել։ Նախարարությունը նշել է, որ ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների համատեքստում քննարկվում են տարբեր վարկածներ: «Հաշվի առնելով թվային տիրույթում առկա մարտահրավերները` նախարարությունը մշտական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի արդիականացման, անվտանգության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ»,–նշված է նախարարության պատասխանում։ Հայաստանը արտաքին ինտերնետային տրաֆիկը ստանում է Եվրոպայից՝ Թուրքիայի և Վրաստանի միջոցով։ Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային տրաֆիկի 80%-ը (ներառյալ Թուրքիայից, ԵՄ-ից և Ռուսաստանից եկող տրաֆիկը): Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |