Հովակիմյան. Քաղաքական ուժը որպեսզի չգրանցվի, ինքը պետք է բավականին ջանք գործադրի![]() 10 ապրիլի 2026 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական ուժերի գրանցման մերժումը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում, ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ: «Մեր Ընտրական օրենսգիրքը, ըստ էության, այնքան ազատական է, որ քաղաքական ուժը որպեսզի չգրանցվի, ինքը պետք է բավականին ջանք գործադրի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Որպես օրինակ նա նշել է, որ քաղաքական ուժը պետք է միտումնավոր փաստաթղթեր չներկայացնի։ Նա որպես օրինակ նշել է, որ քաղաքական ուժը կարող է դիտավորյալ չներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ «Եթե փաստաթղթերը ներկայացնում է նույնիսկ թերի, ԸՕ-ն պահանջում է տվյալ քաղաքական ուժին տալ 48 ժամ, որպեսզի թերությունները շտկվեն։ ԸՕ-ն թույլ չի տալիս փասաթղթերը թերի լինելու, սխալների պատճառով չընդունել։ ԿԸՀ-ն պարտավոր է ընդունել փաստաթղթերն այնպես, ինչպես ներկայացնում է քաղաքական ուժը։ Եթե ներկայացնելուց հետո պարզվում է, որ կան թերություններ, ԿԸՀ-ն պարտավոր է տալ ժամանակ, որպեսզի թերությունները շտկվեն»,- մանրամասնեl 1 Հովակիմյանը։ Նրա խոսքով՝ միայն մեկ դեպքում է հնարավոր քաղաքական ուժի չգրանցումը, եթե այն հրաժարվել է վերացնել թերությունները։ «Ավելին՝ նիստով է տեղի ունենում, թափանցիկ, այսինքն քաղաքական ուժը պետք է հրապարակային հրաժարվի օրենքով սահմանված փասատաթղթերը ներկայացնելուց կամ սխալ ներկայացված փաստաթղթերն ուղղելուց։ Այդ դեպքում չի ստացվում, որ ԿԸՀ-ն չգրանցեց ինչ -որ մեկին»,-ասել է նա: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |