Փաշինյանը Ցահքնայի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ–Էստոնիա բազմոլորտ գործակցությունը![]() 10 ապրիլի 2026 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները ստացել են առավել ինտենսիվ բնույթ։ Փաշինյանի խոսքով՝ այդ միտումը հաստատվել է նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, որոնք նոր խթան են տվել տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։ Նա նաև ընդգծել է Էստոնիայի նշանակալի դերը Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման մեջ, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում։ Մարգուս Ցահքնան, իր հերթին, նշել է, որ Էստոնիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ։ Նա ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով, ինչպես նաև նպաստելու Հայաստան–ԵՄ համագործակցության ակտիվացմանը։ Էստոնիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը՝ վստահություն հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման համար կարևոր քայլ կլինի Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը: Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կարևոր պատմական քայլ է, սակայն բոլոր խնդիրների լուծումը չի կարող իրականացվել կարճ ժամանակում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |