ՀՀ-ն և Էստոնիան ստորագրել են հուշագիր ընդլայնված գործընկերության մասին![]() 10 ապրիլի 2026 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Հուշագիրը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին» է, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները ստացել են առավել ինտենսիվ բնույթ։ Փաշինյանի խոսքով՝ այդ միտումը հաստատվել է նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, որոնք նոր խթան են տվել տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |