Փաշինյան․ Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը կնշենք ավտոերթով![]() 10 ապրիլի 2026 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը կնշվի ավտոերթով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավտոերթը նախատեսված է ապրիլի 19-ին: «Բոլորիդ հրավիրում եմ՝ Ձեր ավտոմեքենաներով։ Գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու, իրար շնորհավորելու»,– գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա ցանկացողներին հորդորել է գրանցվել QR կոդով կամ հղումով։ Փաշինյանը նաև նշել է, որ շարժվելու ժամի և վայրի մասին լրացուցիչ կտեղեկացվի զանգով։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |