Փաստաբան․ Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի խափանման միջոցը ենթակա է վերացման

Փաստաբան․ Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի խափանման միջոցը ենթակա է վերացման

PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը, ըստ որի՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց kաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը:

Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվության միջնորդությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլiա Երկրորդի հուղարկավորությանը:

Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:

Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»,- գրել է նա:

ՔԿ-ն փետրվարի 14-ին որոշում էր կայացրել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։

 Ուշագրավ
---