Սամվել Կարապետյանը ուղերձով կդիմի հանրահավաքի մասնակիցներին![]() 11 ապրիլի 2026 - 10:44 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 7 ամսվա կալանքից և խոսքի սահմանափակումից հետո առաջին անգամ ուղերձով կդիմի ապրիլի 11-ին կայանալիք հանրահավաքի մասնակիցներին: Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Վաղը ժամը 5–ին Օպերայի հրապարակում բոլորս կլսենք Սամվել Կարապետյանի ուղերձը, և դա կբերի փոփոխություն մեր երկրում։ Հայաստանում փոփոխությունները սկսվում են, և դրանք առաջնորդում է Սամվել Կարապետյանը»,–ասել է Կարապետյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Կարապետյանի վերաբերյալ իր նախկին հայտարարությանը, ասել էր, որ Ակնհայտ է, որ գործարար «Սամվել Կարապետյանն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է»: Ավելի վաղ Փաշինյանը գրել էր․ «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |