Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը. Կա 1 զոհ, 12 տուժած![]() 11 ապրիլի 2026 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը՝ մեկ մարդ մահացել է, 12-ը՝ տուժել, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ «Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» մակնիշի ավտոբուսը և «Նիսսան» մակնիշի մեքենա։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, բուժօգնության դիմել՝ 12 անձ»,– ասված է հաղորդագրությունում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ լուրերի` ՆԳՆ–ի ավտոբուսն ուղեկցել է ՔՊ–ականներին, որոնք առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնել են Լոռու մարզ, իսկ մահացածը «Նիսսանի» վարորդն է, գրում է Sputnik Արմենիան: Մինչդեռ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում Լոռու մարզ մեկնելու ճանապարհին անդրադարձել էր ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։ «Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել: Խնդրում եմ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար` ավելի արագ վարելու մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,-նշել էր նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |