«Արտեմիս-2»-ի անձնակազմը վերադարձել է Երկիր![]() 11 ապրիլի 2026 - 11:40 AMT PanARMENIAN.Net - NASA-ի «Արտեմիս-2» առաքելության շրջանակում Լուսնի շուրջ թռիչք իրականացրած «Օրիոն« տիեզերանավը Երկիր վերադառնալուց հետո ապրիլի 11-ի՝ շաբաթ գիշերը, բարեհաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի մերձակայքում։ NASA-ի YouTube-ի ալիքով վայրէջքի ուղիղ հեռարձակմանը հետևել է ավելի քան երեք միլիոն մարդ։ Ուղիղ եթերը հեռարձակվել է նաև տիեզերական գործակալության այլ հարթակներով, հայտնում է Deutsche Welle-ն: Լուսնային առաքելության ընթացքում սահմանվել է տիեզերքում մարդու ամենահեռու գտնվելու նոր պատմական ռեկորդը. աստղագնացները Երկրից հեռացել են 407,000 կմ և այդպիսով գերազանցել են 1970 թվականին «Ապոլոն-13» առաքելության ընթացքում սահմանված ռեկորդը։ «Օրիոն» տիեզերանավը, որի անձնակազմում եղել են NASA-ի աստղագնացներ Ռիդ Ուայսմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քուկը, ինչպես նաև Կանադական տիեզերական գործակալության աստղագնաց Ջերեմի Հանսենը, մեկնարկել է ԱՄՆ-ի արևելյան ափից ապրիլի 1-ին։ Հինգ օր անց՝ ապրիլի 6-ի երեկոյան, «Արտեմիս-2» առաքելության անձնակազմն ավարտել է Լուսնի դիտարկման փուլը և սկսել է վերադարձը դեպի Երկիր։ Բացի այդ, առաքելության մասնակիցները փորձարկել են նոր սկաֆանդրներ, որոնք ունակ են ինքնավար ռեժիմում շնչառություն ապահովել մինչև վեց օր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |