ՆԳՆ-ն առաջարկում է վարորդականի գործնական քննությանը մասնակցելու համար 1 տարվա ժամկետը փոխարինել 2 տարով

ՆԳՆ-ն առաջարկում է վարորդականի գործնական քննությանը մասնակցելու համար 1 տարվա ժամկետը փոխարինել 2 տարով

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է վարորդական վկայականի տեսական քննությունը դրական ստանալու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված 1 տարվա ժամկետը փոխարինել 2 տարի ժամկետով, հայտնում է «Հետքը»:

Նախագծով առաջարկվում է նաև տեսական քննության թեստերում ընդգրկել բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը։

Տեսական քննությունների մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ՝ որ հարցաշարերը պետք է վերաբերվեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչն, ըստ նախագծի հիմնավորման, գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։

Ըստ ՆԳՆ-ի՝ այս փոփոխությունը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։

Որոշման նախագիծը դեռ պետք է քննարկվի և հավանության արժանանա կառավարության կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---