Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատար է Եվրոպայի շախմատի առաջնությունում![]() 11 ապրիլի 2026 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատար է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, hայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հովհաննիսյանը հավաքել է 4 հնարավորից 4 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելլիի հետ։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը նույնպես գրանցել են բարձր արդյունքներ՝ վաստակելով 3.5 միավոր և ընդգրկվելով առաջատարների խմբում։ Ապրիլի 11-ը հայտարարվել է հանգստյան օր։ Հինգերորդ խաղափուլը կայանալու է ապրիլի 12-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 17:00-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |