Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է![]() 11 ապրիլի 2026 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ոչ աշխատանքային օրով Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին, հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատախազը մերժել է փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը: Դավիթ Մինասյանի ստացած վնասվածքների վերաբերյալ Մարտիրոսյանը հայտնել է, որ բոլոր տեսագրությունները ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին՝ դրանք քննության առարկա դարձնելու պահանջով։ Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու կասկածանքով։ Հետագայում իրականացվել են խուզարկություններ, և մարտի 31-ին հայտնի է դարձել, որ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 5 մլն դրամ գրավ, իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին կալանավորվել է երկու ամսով։ Ապրիլի 3-ին նրան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու նպատակով, սակայն ավելի ուշ նրա առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է նախ «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |