Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Ծառուկյանի լիազորությունները![]() 13 ապրիլի 2026 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները, և որպես հետևանք անվավեր ճանաչել 2025-ի սեպտեմբերի 9-ից նախագահի և հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները, հայտնում է Factor.am-ը: 2025 թվականի հունվարի 22-ից ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մինչդեռ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահն է 2004 թվականի սեպտեմբերի 9-ից։ Հայցվորը պնդում է, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, նոր ընտրություն չի անցկացվել, սակայն նա շարունակել է պաշտոնավարել որպես ՀԱՕԿ նախագահ։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել ապրիլի 8-ին և մակագրվել դատավոր Անուշավան Մուշեղյանին։ Մինչդեռ ապրիլի 11-ին Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |