Դպրոցներում բջջայինների սահմանափակումը նպաստել է աշակերտների ուշադրության բարելավմանը![]() 13 ապրիլի 2026 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի հանրակրթական դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը նպաստել է սովորողների ուշադրության բարձրացմանը և դպրոցական կարգապահության ամրապնդմանը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ընթացքում հայտնել է հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Նա նշել է, որ դա են վկայում իրականացված հարցումների արդյունքները, հայտնում է Արմենպրեսը: «Հարցվածների 3.4%-ը գտնում է, որ հեռախոսների օգտագործման արգելքը նվազեցրել է կոնֆլիկտները։ Հարցված ուսուցիչների 93.3%-ը, սովորողների 82.7%-ը և ծնողների 96.5%-ը փոփոխությունները դրական են գնահատել»,-ասել է նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բջջային հեռախոսների սահմանափակումը գնահատել է որպես կարևոր և առաջնային քայլ։ «Շատ ուրախալի է, որ արդյունքները դրական են գնահատվում»,-ասել է նա։ Հարցմանը մասնակցել է մոտ 20 հազար մարդ՝ պատահական ընտրության սկզբունքով։ Նշվել է նաև, որ հարցված ուսուցիչների 48.2 %-ը ունեցել է 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |