Կադաստրի անունից կեղծ SMS-ներ են տարածվում․ Կոմիտեն հորդորում է չբացել հղումները

Կադաստրի անունից կեղծ SMS-ներ են տարածվում․ Կոմիտեն հորդորում է չբացել հղումները

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ծառայություններ մատուցող կազմակերպությունից Կադաստրի կոմիտեն ստացել է տեղեկություն, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։

Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն. «Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: [հղում]», հայտնում է Կադաստրի կոմիտեն:

Կոմիտեն հորդորում է չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:

«Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---