ՀՀ-ն ու Կատարը նախատեսում են խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում![]() 13 ապրիլի 2026 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ու Կատարը նախատեսում են խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում: Այդ մասին ասվել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինիի հանդիպմանը: Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, որը ամրագրված է ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Վահե Հովհաննիսյանը և Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագրի նշանակությունը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել գործարար կապերի ակտիվացման համար։ Ներկայումս նախատեսվում է ապահովել գիտելիքի և փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |