Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից![]() 14 ապրիլի 2026 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը: «Ապրիլի 23–ին ժամը 20:00–ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով ավանդական երթը: Պայքարը շարունակվում է»,– ասվում է հայտարարության մեջ: Ջահակիր դառնալու համար հարկավոր է նախապես գրանցվել: Ջահերով երթը խորհրդանշում է պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման: Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Հաջորդ տարիներին Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |