Դիտարկվել է RAND-ի կողմից ՀՀ-ԱՄՆ համագործակցության շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը![]() 15 ապրիլի 2026 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կլոր սեղանի քննարկմանն ԱՄՆ հեղինակավոր RAND կորպորացիայի Վաշինգտոնի գրասենյակում, որտեղ ներգրավված են եղել կազմակերպության հետազոտողները և RAND հանրային քաղաքականության դպրոցի ուսանողները։ Դիտարկվել է RAND կորպորացիայի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը: Դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով արդեն ստորագրված հուշագրերին և մանրամասնելով արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկ անվտանգության հետ կապված ուղղությունները։ Դեսպանն անդրադարձել է նաև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարներին և տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին, պատասխանել է ներկաների հարցերին և լսել նրանց կարծիքները։ Ավելի վաղ դեսպան Մկրտչյանը հանդես է եկել նաև բանախոսությամբ RAND կորպորացիայի կենտրոնակայանում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |