«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է ընտրություններին![]() 15 ապրիլի 2026 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցվել է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ «Մեր կուսակցության ընտրական ցուցակում կընդգրկվեն մեր արժեքները կիսող թեկնածուներ։ Մեր արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն և խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։ Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե լոզունգներ։ Այսօր, դեռևս մինչև ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների, կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել։ Այն ուժի համար, որի գլխավոր ռեսուրսը ոչ թե մեծ բյուջեն է կամ վարչական լծակները, այլ ճշմարտությունն ու արժանապատվությունը, սա ազնիվ և լավ մեկնարկ է։ Արդարությունը գալիս է, միացե՛ք մեզ․ միասին կգտնենք խելամիտ լուծումներ մեր երկրի բոլոր խնդիրների համար»,-ասվում է հայտարարության մեջ։ Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին, սակայն ապրիլի սկզբին հայտարարվեց, որ համագործակցությունը դադարեցվում է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |