Ամիրբեկով․ ՀՀ-ում ընտրությունների արդյունքներն ու նոր Սահմանադրությունը կարևոր են խաղաղության ապահովման համար

Ամիրբեկով․ ՀՀ-ում ընտրությունների արդյունքներն ու նոր Սահմանադրությունը կարևոր են խաղաղության ապահովման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ ՀՀ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներն ու նոր Սահմանադրության ընդունումը «կարևոր դեր կունենան խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում»: Նա այդ մասին ասել է Չեխիա կատարած աշխատանքային այցի շրջանակում երկրի առաջատար հեռուստաալիքներից մեկին՝ CNN Prima News-ին տված հարցազրույցում:

Հարցազրույցի ընթացքում Ամիրբեկովը պատասխանել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին՝ ներկայացնելով ձեռք բերված պայմանավորվածությունները և կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, հայտնում է APA-ն:

Նրա խոսքով՝ «Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում, կարևոր դեր են խաղալու երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում և, հետևաբար, տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության ապահովման հարցում»:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---