Փաշինյան․ TRIPP-ի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են![]() 15 ապրիլի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - TRIPP-ի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Նա վստահեցրել է, որ ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ են ստացվել, որ TRIPP նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար, հայտնում է Արմենպրեսը: «Պետք է ասեմ, որ TRIPP-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են և երկու կողմերն էլ՝ թե ՀՀ-ն, թե ԱՄՆ-ն, ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել։ Կարող եմ ասել ավելին՝ նախորդ օրերին մենք քննարկել ենք էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը»,- մանրամասնել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ գործընթացների հասունացման պայմաններում ակնհայտ է, որ թե Հայաստանը, թե ԱՄՆ-ն ծրագրին վերաբերվում են որպես առաջնահերթության, հատկապես հաշվի առնելով դրա աճող տնտեսական նշանակությունը։ «Իմ կանխատեսումն այն է, որ առաջիկայում միայն կավելանա ներգրավվածությունը, շահագրգռվածությունը և գործնականացման տեմպերը»,- նշել է նա՝: Նա հավելել է, որ ծրագրերի հետ կապված նույնպիսի շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը։ «Գործնականում ամենօրյա աշխատանք է իրականացվում և չկա որևէ աշխատանքային օր, որ TRIPP-ի հետ կապված որևէ թեմայի չառնչվեմ, հանձնարարական չտամ, այդ թվում՝ կառավարության մյուս անդամները, որոնք ներգրաված են գործընթացում»,- եզրափակել է վարչապետը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |